Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով![]() 21 մայիսի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն: Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում: Հայցը ներկայացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ըստ նրա, Պորոշենկոն, լինելով պետության նախագահը, պետական դավաճանություն է գործել, երբ փորձել է երկրում ռազմական դրություն հայտարարել, որի համար զոհաբերել է ուկրաինացի նավաստիներին և ուղարկել նրանց Կերչի նեղուց: Անդրեյ Պորտնովը վերջերս է Կիև վերադարձել:2014-ին Յանուկովիչի նախկին խորհրդականի դեմ քրգործ էր հարուցվել՝ այն մասով, որ վերջինս 2010-ին ապօրինի է գլխավորել Կիևի Շևչենկոյի անվան ազգային համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնը: Այն ժամանակ նա հեռացավ Կիևից և ապրում էր Մոսկվայում և Վիեննայում: 2019-ի մարտին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց, որ դադարեցնում է Պորտնովի դեմ քրգործը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |