Փոխնախարար. Հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման22 մայիսի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման, որի շրջանակում գույքագրվելու են բոլոր արդյունավետ առաջարկները: Այդ մասին արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հայտնել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի ամփոփ նկարագիրը: Մեթյու Մյուրեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իր առաքելությունն է օգնել ամերիկյան կառավարությանն իրականացնելու գնահատում՝ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակմանն օժանդակելու համար: Միջազգային փորձագետն արձանագրել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային խնդիր է և կարևորել է միջազգային համագործակցությունն անդրազգային կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարում: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև գողացված ակտիվների բացահայտման և առգրավման մեխանիզմներին: Տիգրան Խաչիկյանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համատեքստում կարևորել է նման բովանդակային հանդիպումը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարական ծրագիրը բազմաոլորտային է և ներառում է 70-ից ավել միջոցառումներ: Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են փոխադարձ հետաքրքրվածություն հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ ռազմավարության ներդրման հարցում և առաջիկայում սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |