Թուրքիայի տրանսպորտի նախարար. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չի ենթադրում, թե Հայաստանի մասնակցությունն այս նախագծին բացառվում է12 սեպտեմբերի 2008 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որ իրականացնում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, չի ենթադրում թե դրան չի մասնակցի հարեւան Հայաստանը, որի հետ Անկարան դիվանագիտական հարաբերություններ չունի, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը: Նրա խոսքերով, այս նախագիծը, որը նախատեսվում է ավարտել 2011թ., կապելու է ոչ միայն այս երեք երկրները, այլ նաեւ ուղղված է Ասիան Եվրոպայի հետ միացնող պատմական Մետաքսե ճանապարհի վերականգնմանը: Ինչպես նշել է Բինալի Յիլդիրիմը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին միջազգային նախագիծ է, որն ուղղված է միջազգային առեւտրի եւ զբոսաշրջության զարգացմանը եւ շատ հավանական է, որ նրան կմիանան նաեւ այլ երկրներ, օրինակ, Ռուսաստանը, Հունաստանն ու Իրանը: «Այս նախագիծը լոկ Թուրքիայի եւ Ադրբեջանի սեփականությունը չէ»,-հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, հաղորդում է Today's Zaman-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |