Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն չի ցանկանում տեսնել Թուրքիային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի դերում12 սեպտեմբերի 2008 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործի այժմյան ձեւաչափով, ուրբաթ օրը լրագրողներին է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: «ԱՄՆ-ն վճռականորեն տրամադրված է շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձեւաչափում: ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,-ասել է նա: Նրա խոսքերով, մոտ ապագայում կկայանա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը Ադրբեջան: «Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն, այժմ հարմար ժամանակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,-ասել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, թե մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ գործում է արդեն շուրջ 17 տարի, չկարողացավ էական արդյունքների հասնել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրները ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: «Իրավիճակը տարածաշրջանում էապես փոխվել է, խաղաղությունը Կովկասում, պետություննեի միջեւ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական կայունության»,-նշել է Աբդուլլահ Գյուլը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |