Տիգրան Խուդավերդյանը՝ Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն![]() 23 մայիսի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Խուդավերդյանը, որը վերջին տարիներին «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրենն էր, նշանակվել է Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն: Սա նոր պաշտոն է ընկերությունների խմբում: Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ընկերությունների խմբի համահիմնադիր և հիմնական բաժնետեր Արկադի Վոլոժը: Այժմ նա, իր իսկ խոսքերով, կկենտրոնանա ավելի լայն ռազմավարական խնդիրների վրա: Yandex-ից հեռանում է նաև տեխնոլոգիաների տնօրեն Միխայիլ Պարախինը՝ 2019-ի օգոստոսին նա ընտանիքի հետ կվերադառնա ԱՄՆ: «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն է նշանակվել Դանիիլ Շուլեյկոն, գրում է «Վեդոմոստին»: «Տիգրանը շատ վաղուց է աշխատում Yandex-ում, ծանոթ է բիզնեսի բոլոր նրբություններին և հարգված է ընկերությունում»,-ասել է Վոլոժը: Խուդավերդյանն աշխատում է ընկերությունում արդեն մոտ 15 տարի՝ 2006-ի ապրիլից: Նա կառավարել է «Yandex.Բրաուզերը», «Yandex.Նավիգատորը», 2015-ից գլխավորել է «Yandex.Տաքսին», իսկ 2018-ից՝ «Yandex.Տաքսի» և Uber միավորված ընկերությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |