«Արսենալի» և «Չելսիի» խաղի տոմսերի կեսից ավելին չի իրացվել՝ 6000 տոմս կվերադարձվի

«Արսենալի» և «Չելսիի» խաղի տոմսերի կեսից ավելին չի իրացվել՝ 6000 տոմս կվերադարձվի

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» Եվրոպայի լիգայի Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպման ավելի քան 6000 տոմս կվերադարձնեն ՈւԵՖԱ-ին, հայտնում է Times-ը:

Ըստ աղբյուրի, ակումբները չեն կարողացել իրացնել իրենց երկրպագուներին հատկացված քվոտայով տոմսերի կեսից ավելին: Այս պահի դրությամբ «Արսենալը» 3500 տոմս է վաճառել, «Չելսին»՝ մոտ 2000: Պահանջարկի բացակայությունը բացատրվում է ավիաչվերթի բարձր արժեքով, Բաքվի օդանավակայանի փոքր թողունակությամբ, խաղի մեկնարկի ուշ ժամով, ինչպես նաև Բաքվի հյուրանոցներում գների կտրուկ աճով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է նաև, որ կարող է վերադարձվել նաև այն 2000 տոմսի զգալի մասը, որոնք հատկացվել էին ՈւԵՖԱ հովանավորների համար: Եթե ակումբները չկարողանան իրացնել իրենց քվոտան և վերադարձնեն տոմսերը, դրանք վաճառքի կհանվեն տեղացի երկրպագուների համար: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 23,000 տոմս է վաճառվել:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---