Հարգելով տարածաշրջանային ամբողջականության սկզբունքը` Հայաստանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - «ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք, որ Մոսկվայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունների քաղաքավարությունը կպահպանվի, ինչպես եւ առաջ»,- այսօր Երեւանում Հայաստանի պառլամենտի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ համատեղ մամլո-ասուլիսում հայտնել է Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկան: Շոշափելով Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները` չեխական Սենատի նախագահը նշել է, որ «Չեխիան պաշտպանում է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությունը»: «Ես տարբերություն չեմ դնում փոքր, միջին եւ մեծ պետությունների միջեւ: Ինձ համար կարեւոր են քաղաքական խորհրդակցություններն ու բանակցությունները բոլոր երկրների հետ»,- նշել է Պրժեմիսլ Սոբոտկան: Տիգրան Թորոսյանն իր հերթին նկատել է, որ հարգելով տարածաշրջանային ամբողջականության սկզբունքը` Հայաստանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---