ՀԱՊԿ երկրները Կենտրոնական Ասիայում խոշոր ռազմական քանակակազմ եւ ՀՕՊ բազաներ է տեղադրելու12 սեպտեմբերի 2008 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Թաջիկստանը, պայմանավորվել են Կենտրոնական Ասիայում խոշոր ռազմական կոնտինգենտ եւ ՀՕՊ բազաներ տեղադրել` «տարածաշրջանում, մասնավորապես` Աֆղանստանում իրադրության սրման հետ կապված, իրադրությունը զսպելու համար»: Խմբավորման հիմքը կդառնան ՀԱՊԿ արագ ծավալման հավաքական ուժերը, որոնք բաղկացած են 10 գումարտակներից: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ընդգծել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգության ապահովմամբ այժմ զբաղվում է միայն Ռուսաստանը: ՀԱՊԿ քարտուղարությունն Աբխազիայից եւ Հարավային Օսիայից դեռեւս կազմակերպության մեջ ընդգրկվելու հայտեր չի ստացել: Բորդյուժայի խոսքերով, ՀԱՊԿ-ն բաց է նոր անդամների ընդունման համար, բայց չէր ցանկանա կրկնել ԱՊՀ-ի սխալը. «Մենք հետաքրքրված ենք նրանում, որ Կազմակերպության մեջ ընդգրկվեն պետություններ, որոնք իսկապես ցանկանում են համագործակցել` սեփական անվտանգությունն ապահովելու հավաքական հիմքի վրա: Այո, իսկապես, եւ ոչ թե միայն պաշտոնապես հայատարարում եւ այդ պլանում չեն մասնակցում քաղաքական խաղերին: Մեզ համար ԱՊՀ-ի օրինակը, երբ որոշ պետություներ հայտնում են, որ կողմնակից են ԱՊՀ գաղափարներին, բայց դրանից այն կողմ պարզապես չեն գնում, սարսափելի եւ ոչնչացնող երեւույթ է Կազմակերպության համար»: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեռեւս շաբաթվա սկզբին նշեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ընդգրկումը ՀԱՊԿ-ի մեջ իրավաբանորեն անհնար է, քանի որ այդ կազմակերպության անդամները պետություններ են, եւ նորանկախ հանրապետությունները նախ պետք է միջազգային ինստիտուտների կողմից ճանաչվեն, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |