Աբդուլլա Գյուլը Սերժ Սարգսյանին պաշտոնապես հրավիրել է Ստամբուլ13 սեպտեմբերի 2008 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը 2009թ. կայանալիք Թուրքիայի հետ Հայաստանի ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Ստամբուլ այցելելու պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդել են Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունում, Սարգսյանին ուղղված նամակում Գյուլը շնորհակալություն է հայտնել իր` Երեւան կատարած այցի ժամանակ ցուցաբերված անմիջական եւ սրտաբաց ընդունելության համար: Նամակում Գյուլն ընդգծել է, որ գոհ է Հայաստանի հետ հանդիպումների արդյունքներից եւ պաշտոնական կարգով նախագահ Սարգսյանին հրավիրել Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը, հաղորդում է CNN Turk տեղեկատվական գործակալությունը: Սերժ Սարգսյանին Ստամբուլ հրավիրելու մասին տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել են նախագահի վարչությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |