Սիմոնյանը՝ բուքմեյքերականներին․ 63,000 մարդու նստացրել են խաղի վրա29 մայիսի 2019 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական ընկերությունների բողոքող աշխատակիցներին առաջարկել է փոխհատուցել իրենց գույքն ու աշխատավարձը կորցրած մարդկանց, հայտնել է ArmLur-ը։ Նա ընդգծել է, որ այդ ընկերությունները 63,000 մարդու նստացրել են խաղի վրա։ «Թող նրանք բոլորը փոխհատուցեն այն մարդկանց, որոնք կորցրել են իրենց բնակարանները խաղադրույքներ կատարելով», - ասել է ԱԺ փոխխոսնակը։ Սիմոնյանը նկատել է, որ բուքմեյքերական ընկերությունների առաջարկները նախկինում ընդունվել են։ «Իրենք առաջարկում էին 500 մլն դրամի երաշխավճարը հանել, հանել ենք, պահանջում էին, որ առնվազն մեկական գրասենյակ մնա Երևանում, մենք թույլատրել են բոլորի գործունեությունը մինչև 2020 թվականը», - ասել է Սիմոնյանը։ Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։ Ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։ Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ․ նրանք արգելափակել են Բաղրամյան պողոտան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |