Ֆրանսիայի Սենատը Նոտր Դամն իր նախկին տեսքով վերականգնելու օրինագիծ է ընդունել![]() 30 մայիսի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատն օրինագիծ է ընդունել Փարիզի Աստվածամոր տաճարն իր նախկին տեսքով վերականգնելու մասին: Փաստաթղթում ասվում է, որ հրդեհից տուժած Նոտր Դամը պետք է վերակառուցվի այն տեսքով, ինչ ունեցել է հրդեհից առաջ: Մասնավորապես, Սենատը որոշել է, որ վերականգնողական աշխատանքների ընթացքում եկեղեցու աշտարակը պետք է լինի այնպիսին, ինչպին այն 19-րդ դարում ստեղծել է Էժեն Վիոլե լե Դյուկը: Բոլոր ժամանակակից շինանյութերը ևս պետք է համաձայնեցվեն, գրում է Bird in Flight-ը: Նոտր Դամի վերականգնումը վիճահարույց հարց է Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում: Սենատի որոշումը հակասում է կառավարության մոտեցմանը՝ հայտարարվել էր, որ միջազգային մրցույթ է անցկացվելու Նոտր Դամի վերականգնման համարձակ և կրեատիվ գաղափարաները հավաքագրելու համար: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ասել էր, որ իրեն հետաքրքիր է Նոտր Դամի վերականգնման «արդիական մոտեցումը»: Նախագահ Մակրոնը նույնպես կոչ էր արել «գյուտարար վերակառուցման», որն ավելի «կգեղեցկացնի» տաճարը: Սակայն Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նշել է, որ հակվում է նախնական տեսքով վերականգնմանը, իր մոտեցումն այդ հարցում «պահպանողական» անվանելով: Տասնայկ նկարիչներ, դիզայներներ ու ճարտարապետներ ամբողջ աշխարհից հասցրել են իրենց գաղափարներն առաջարկել Նոտր Դամի արդիականացման վերաբերյալ: Ոմանք ենթադրում էին, որ կարելի է ապակյա տանիք անել կամ «կանաչ տարածք» քաղաքային այգով և նույնիսկ ավազանով: Օրինագիծը ենթադրում է, որ վերականգնման աշխատանքներն ավարտվելու են 2024-ին՝ այդ տարի Փարիզում անցկացվելու են Օլիմպիական խաղերը: Սակայն, ըստ փորձագետների կարող է 10-15 տարի պահանջվել: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |