Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում   ՏՏ ոլորտը սպասարկող  հսկայական բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 30-ի նիստում հաստատել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում ՏՏ ոլորտը սպասարկող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:

Տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին: Հողամասերը կօգտագործվեն բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Նախագծում նշվում է, որ կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով ներդրողը պարտավորվում է համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

Շինարարություն ընթացքում կստեղծվի 400 աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո՝ 300 մշտական աշխատատեղ: Աշխատանքները կտևեն 4-4.5 տարի: Բազմաֆունկցիոնալ շենքում մոտ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---