ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ առաջարկներ են արել ԼՂ կարգավորման հաջորդ քայլերի մասով31 մայիսի 2019 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը,մայիսի 27-ից 30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Նշվել է, որ այցի հիմնական նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, ապա և Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր», - ասված է հայտարարությունում: «Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ, և պատշաճ ժամկետներում այս մասին մանրամասներ կհրապարակեն», - ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել հնարավորինս զսպվածություն ցուցաբերել և խուսափել իրավիճակի հետագա լարումից: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |