Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը Մոսկվա-Պերմ օդանավի կործանման կապակցությամբ15 սեպտեմբերի 2008 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Մոսկվա-Պերմ օդանավի կործանման կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ս.Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ ցավակցություններս սեպտեմբերի 13-ին, «Աերոֆլոտ-Նորդ» ավիաընկերության Մոսկվա-Պերմ չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ: Որպես մարդու, որին վիճակված է եղել գլխավորել Սոչիում աղետի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ինձ քաջ հայտնի է, թե որքան դժվար կլինի մխիթարանքի խոսքեր գտնել զոհվածների բարեկամների ու հարազատների համար: Հայաստանում երբեք չեն մոռանա այն աջակցությունն ու հոգատարությունը, որն այն ժամանակ մեր երկրին ցուցաբերվեց Ռուսաստանի կողմից: Հայաստանի ժողովուրդը սգում է Ձեր, զոհվածների բարեկամների ու հարազատների, բոլոր ռուսաստանցիների հետ միասին»: «Աերոֆլոտ-Նորդ» ավիաընկերության Մոսկվա-Պերմ չվերթն իրականացնող «Բոինգ» ինքնաթիռը աղետի է ենթարկվել սեպտեմբերի լույս 14-ի գիշերը` Պերմի օդանավակայանի մերձակայքում: Ինքնաթիռում եղել են 82 ուղեւորներ եւ 6 հոգուց կազմված անձնակազմը: Բոլորը զոհվել են: «Բոինգը» ընկել է Տրանսսիբիրյան մայրուղու երկաթուղային ուղիների վրա Պերմի բնակելի թաղամասերից ոչ հեռու: Որպես աղետի հիմնական պատճառ դիտարկվում է ինքնաթիռի շարժիչներից մեկի անսարքությունը, ինչն էլ հանգեցրել է բռնկման եւ դրան հաջորդող պայթյունին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |