Մ19 ԵԱ եզրափակչում ՀՀ-ն Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հետ նույն խմբում է31 մայիսի 2019 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանությանը մասնակցել են Հայաստանի հավաքականի անդամներ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին։ Եզրափակիչ փուլի մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: Ա խմբում են ընդգրկվել Հայաստանի, Պորտուգալիայի, Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: Բ խմբում են ընդգրկվել Չեխիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի հավաքականները: Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 14- 27-ը: Մ19 Եվրոպայի գործող չեմպիոնը Պորտուգալիան է, որը 2018-ի եզրափակչում հաղթել է իտալացիներին 4:3 հաշվով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |