Հայաստանում հարգեցին Հարավային Օսիայում զոհվածների հիշատակը16 սեպտեմբերի 2008 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սեպտեմբերի 16-ին մի շարք միջոցառումներ էր կազմակերպել Հարավային Օսիայի ողբերգության 40 օրվա տարելիցի առիթով: Ինչպես Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունում հաղորդել են PanARMENIAN.Net ին, այդ օրը Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանի ողջ տարածքում հիշատակության միջոցառումներ կանցկացվեն, եկեղեցիներում մաղթանքներ կկատարեն: Մասնավորապես, Երեւանի Սուրբ Տիրամոր Վարշամակի եկեղեցում կատարվեց հոգեհանգստի ծիսակատարությունը: Դրանից բացի դեսպանության աշխատակիցները` դեսպանի գլխավորությամբ, զոհվածների հիշատակին ծաղիկներ դրեցին: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում այսօր մահացածների հիշատակին մոմեր են վառում եւ Հայաստանում եղած ռուս հայրենակիցների, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ժողովրդի ցավը կիսող Հայաստանի քաղաքացիների հետ միասին հարգում են զոհվածների հիշատակը»,- հաղորդել են դեսպանությունում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |