Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ից 1 հունիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է լիովին հրաժարվել iTunes-ից: Մեդիափլեյերը կփոխարինվի 3 առանձին հավելվածով՝ Music, TV և Podcasts, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Ըստ գործակալության, ընկերության ղեկավար Թիմ Քուկը կհայտարարի փոփոխությունների մասին հունիսի 3-ին WWDC 2019 խորհրդաժողովում: Ակնկալվում է, որ թարմացումը տեղի կունենա Mac-ի համար նոր օպերացիոն համակարգի՝ macOS 10.15-ի թողարկմանը զուգահեռ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է թարմացումներ ներկայացնել մի շարք այլ հավելվածների համար: Նաև նախատեսվում է միավորել Find my iPhone-ն ու Find My Friends-ը մեկ հավելվածի մեջ: Այն մասին, որ Apple-ը մտադիր է փակել iTunes-ը հայտնի դարձավ 2017-ին: Նշվում էր, որ որոշումը կապված էր Spotify, Apple Music-ի պահանջարկի աճի հետ՝ Apple խանութում երաժշտական կոմպոզիցիաների վաճառքի անկման ֆոնին: Apple-ի iTunes-ը մշակվել է 2001-ին: Այն համատեղելի է iPod, iPhone, iPad և Apple TV բոլոր մոդելների հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |