Թրաֆիքինգի զոհ երեխաները 250,000 դրամ միանվագ նպաստ կստանան. Օրենքն ընդունվել է

Թրաֆիքինգի զոհ երեխաները 250,000 դրամ միանվագ նպաստ կստանան. Օրենքն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախատեսում է, որ շահագործման ենթարկված երեխաները մինչև 18 տարին լրանալը կստանան միանվագ աջակցություն` 250,000 դրամի չափով:

Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը:

Նախատեսված է կարգավորում, որով թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ գործակցության շրջանակների կձևավորվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---