Ռուսական ԶԼՄ. Միհրան Պողոսյանը տնային կալանքի տակ է

Ռուսական ԶԼՄ. Միհրան Պողոսյանը տնային կալանքի տակ է

PanARMENIAN.Net - ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի խափանման միջոցը փոխվել է՝ նա մեկուսարանից տեղափոխվել է տնային կալանքի տակ՝ վարձով բնակարանում:

Ապրիլի 23-ին Պողոսյանը կալանավորվել էր 40 օրով, ժամեկտի ավարտին դատախազությունը քաղաքային դատարանին միջնորդություն էր ներկայացրել Պողոսյանի կալանքը 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին իր հերթին միջնորդություն էր ներկայացրել խափանման միջոցն իր պաշտպանյալի համար տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ: Արդյունքում մայիսի 24-ին դատավոր Անտոն Լեվկինը տնային կալանք է սահմանել Պողոսյանի համար 6 ամսով, հայտնում է stolicaonego.ru-ն:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասել է, որ դատախազությունը «պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել այդ մասին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել էր Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---