Ծառուկյան. Խմբակցությունում ոչ ոք անհատական կարծիքի իրավունք չունի

Ծառուկյան. Խմբակցությունում ոչ ոք անհատական կարծիքի իրավունք չունի

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստ է հրավիրել՝ զգուշացնելու խմբակցության բոլոր պատգամավորներին, որ որևէ մեկն անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։

Ծառուկյանի այս զգուշացումը հետևել է խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս արած այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ լինի։

«Խմբակցությունում պետք է հարցերը քննարկվեն, ընդհանուր որոշում լինի և նոր հայտարարություն արվի։ Ես դրա համար այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացված է եղել՝ որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի։ Խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի և ընդհանուր որոշումը ոնց լինի, այդպիսի հայտարարություն արվի», - ասել է Ծառուկյանը։

Ավելի վաղ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ ինքը «կողմնակից է ազատություն Ռոբերտ Քոչարյանին»:

«Իսկ ինչ մնում է դատաիրավական ոլորտին և բոլոր ոլորտներին, անպայման թող իրականացնեն բոլոր ստուգումները», - ասել էր Ղուկասյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---