«Զվարթնոցի» հին շենքը կպահպանվի, իսկ «Շիրակ» օդանավակայանը՝ կվերանորոգվի![]() 4 հունիսի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը հայտնել է, որ աշխատանքներ են տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է սկսել նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: «Մենք սկսել ենք գործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասել է Էռնեկյանը: Նա նաև ուրախություն է հայտնել նոր կառավարության հետ ամուր գործակցության համար: «Վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասել է Էռնեկյանը: Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ է Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 օդանավակայանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |