Թուրքիայում պատմական հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի:

12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչ մասին կան բազմաթիվ վկայություններ, հայտնում է Ermenihaber-ը:

«1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ:

Նշվում է, որ եկեղեցու ընդարձակ բակում կան հին Անկարայի տներ, որոնք կարող են եկեղեցու հետ միասին վերականգնվել ու օգտագործվել զբոսաշրջության նպատակով:

Հաղորդվում է, որ եկեղեցին Թուրքիայի կադաստրի վարչության կողմից գրանցված է Քարգիր եկեղեցի անվամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---