ԳԴ. ՌԴ-ում նախկին հատուկջոկատայինի սպանության դեպքով ՀՀ-ում ոչ ոք չի հետախուզվում![]() 4 հունիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանության դեպքով ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել: Այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ ՌԴ իրավապահ մարմիններից համապատասխան դիմում չեն ստացել: Ավելի վաղ ՌԲԿ գործակալությունը գրել էր, որ նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել էր՝ հանցագործության մեջ հայեր են կասկածվում: Նրա խոսքերով, նրանց մեծ մասը փախել է Հայաստան, իսկ հարձակվողներից մեկը ձերբակալված է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |