ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ «ԽԵՂԴՄԱՆԸ», ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ13 օգոստոսի 2002 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի հայկական արտադրության «խեղդմանը»: Այսպիսի կարծիք է հայտնել այսօր Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում արտադրությունը նոր է զարգացման ուղու վրա կանգնել, եւ սահմանի բացման դեպքում կվերանան նրա նույնիսկ փոքր նվաճումները: Քանի որ, գտնում է Սարգսյանը, տեղական արտադրությունը ի վիճակի չի մրցել թուրքական ավելի էժան արտադրանքի հետ: «Այդ հարցում մեծ դեր կարող է խաղալ մաքսային օրենսդրության կատարելագործումը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել բարենպաստ պայմաններ ինչպես արտահանողների, այնպես էլ տեղի արտադրողների համար»,- գտնում է ՀԴԿ առաջնորդը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |