Խաչանովը՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում և աշխարահի լավագույն թենիսիստների 10-յակում![]() 4 հունիսի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության ՝ «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խաչանովը հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին 7:5, 6:3, 3:6, 6:3 հաշվով: Հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կընդգրկվի աշխարհի լավագույն թենիսիստների 10-յակում, հայտնում է championat.com-ը: Խուան Մարտին Դել Պոտրոն աշխարհի 9-րդ ռակետն է: «Սա այն է, հանուն ինչի ես աշխատում եմ՝ այս պահերով ապրելու համար: Երբ հաղթում ես այսպիսի խաղում, ուղղակի երջանիկ ես: Երջանիկ ես բոլոր գործադրված ջանքերի, կայացած հանդիպումների համար: Դու ուղղակի շնորհակալ ես թիմին և ընտանիքիդ»,-ասել է Խաչանովն իր հաղթանակի մասին: «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակչում Խաչանովը խաղալու է ավստրիացի Դոմինիկ Թիմի հետ: Սա Խաչանովի առաջին մասնակցությունն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարին քառորդ եզրափակչում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |