ՊՆ խոսնակը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին. Պատրաստ ենք ցանկացած զարգացման![]() 5 հունիսի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն ուշի ուշով հետևում է Նախիջևանում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների նախապատրաստմանը: Այդ մասին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,-ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցնեն ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |