Իրանը միտք ունի հանդես գալ Կովկասում կայունության հաստատման իր նախաձեռնությամբ16 սեպտեմբերի 2008 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Իրանը նոր տարածաշրջանային նախաձեռնություն է առաջարկում, որի նպատակն է Կովկասի երկրների հետ խորհրդակցություններ անցկացնելը: Այդ մասին Գերմանիայի վարչապետ Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերի հետ հանդիպումից հետո հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոտտակին: Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԻԻՀ այժմյան դիվանագիտությունը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը եւ եվրոպական երկրներին կոչ է անում աջակցել այդ նախաձեռնությանը: «Եթե մենք լուծում չգտնենք, ապա իրադրությունը տարածաշրջանում ավելի եւ ավելի է բարդանալու: Ռազմական գործողությունները Կովկասում նոր խնդիրներ են առաջ բերում»,- նկատել է Մանուչեր Մոտտակին եւ նշել այդ խնդիրներին միջամտելու վտանգը, եթե միջամտեն այնպիսի պետություններ, որոնք տարածաշրջանի երկիր չեն: Նա ընդգծել է, որ այդ ոչ ռեգիոնալ երկրների միջամտությունը տարածաշրջանում նոր ճգնաժամեր է ծագեցնում, հաղորդում է IRNA-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |