ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության գործով 4 հայ է ձերբակալվել

ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության գործով 4 հայ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՌԴ մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով հայեր ենձերբակալվել: Նրանցից 3-ի անունը հայտնի է՝ ՀՀ քաղաքացի, 1992թ. ծնված, «Բիր Հաուսի» բարմեն Նարեկ Ստեփանյանը, 1978թ. ծնված տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը Մոսկվայից և 1977թ. ծնված գործազուրկ Սերգեյ Խոջաևը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Նրանց դեմ քրգործեր են հարուցված ՌԴ ՔՕ «Սպանություն» և «Առողջությանը ծանր վնաս հասցնելը» հոդվածներով: Ինչպես ասել են ՌԴ Քննչական կոմիտեում, քննիչները պարզել են, թե ով է մահացու հարվածը հասցրել Բելյանկինին, նա ձերբակալված է, գրում է Lenta.ru-ն:

Մահացու հարվածը հասցնողին սպանության մեղադրանք է ներկայացվել, դատարան միջնորդություն է ներկայացվել նրա կալանավորման մասին: ՔԿ-ում նշել են, որ ձերբակալվել է ծեծկռտուքի ևս մեկ մասնակից:

Ըստ ՔԿ պաշտոնական տվյալների, այժմ ընդհանուր առմամբ հատուկջոկատայինի սպանության գործով 4 մարդ է ձերբակալվել: Հունիսի 4-ին հայտնի էր 2 ձերբակալության մասին՝ 1977 և 1982թթ. ծնված տղամարդկանց: Ծեծկռտուքին առնչություն ունեցող 17 մարդ հետախուզվում է:

Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան:

Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---