Էվերեստում 11 տոննա աղբ են գտել և զոհվածների մարմիններ![]() 6 հունիսի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Լեռնագնացներն Էվերեստում 11 տոննա աղբ են գտել և զոհվածների մարմիններ: Շերփերի (Նեպալում, Էվերեստի շրջանում բնակվող տիբեթցիների ժառանգներ) 20 անդամանոց թիմը, որը մաքրում էր լանջը կուտակված աղբից, 4 դի է հայտնաբերել և 11 տոննա աղբ է հավաքել: Ինչպես պատմել են լեռնագնացները, աղբն ու զոհված ճանապարհորդների մարմինները ձմռանը ձյան տակ են լինում, իսկ ամռանը, երբ ձնհալ է սկսվում, Էվերեստն աղբակույտի է վերածվում, գրում է Lenta.ru-ն Mirror-ի վրա հղումով: Ըստ շերփերի, լանջերը ծածկված են արտաթորանքով, օգտագործված թթվածնային բալոններով, վնասված վրաններով, ճոպաններով, կոտրված աստիճաններով, պնակներով և պլաստիկ փաթեթավորմամբ: 2019-ին դեպի Էվերեստի գագաթ մագլցման ժամանակաշրջանի մեկնարկից ի վեր 11 ժայռամագլցող է մահացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |