Վրաստանում ուղղաթիռ է կործանվել. Զբոսաշրջիկներ են զոհվել

Վրաստանում ուղղաթիռ է կործանվել. Զբոսաշրջիկներ են զոհվել

PanARMENIAN.Net - Վրաստանի լեռներում, Կազբեգի ավանից ոչ հեռու, ուղղաթիռ է կործանվել: Զոհվել է 2 զբոսաշրջիկ և օդաչուն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Կազբեգիի ղեկավար Ալեքսանրդ Զագաշվիլին:

Ըստ նրա, ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր պլյուս» ընկերությանը, որը սպասարկում է օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ուղղաթիռն արտադրվել է ԱՄՆ-ում 2013-ին, գրում է Ինտերֆաքսը:

Ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---