«Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով

«Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով

PanARMENIAN.Net - «Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Ընթացիկ տարվանից մենք նավթամթերքի առաքումները դեպի ՀՀ ռուբլով կիրականացնենք: Առաջիկայում մտադիր ենք նույնը անել նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների դեպքում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվարկել այդ արժույթներով»,-ասել է նա։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 6-ին և աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 8-ը: Համաժողվոի միջոցառումների կարգախոսն է՝ «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---