Բախտաձե. Վրաց ժողովուրդն արժանի է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին![]() 7 հունիսի 2019 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Անդամակցումը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է՝ ժողովուրդն արժանի է դրան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Սան Ֆրանցիսկոյում ընթացող հասարակական համաժողովում: «Մեր բնակչության 80%-ից ավելին կողմ է անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Դա քաղաքական ղեկավարության որոշումը չէ, նախաձեռնությունը բխում է ժողովրդից, ուստի ես միշտ ընդգծում եմ, որ անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է: Վրաստանն արժանի է դրան»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վարչապետը նշել է նաև, որ հասկանում է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կատարվի մեկ օրում, այն կախված է աշխարհաքաղաքական ենթատեքստից: Վրաստանի վարչապետը հունիսի 5-ից գտնվում է ԱՄՆ-ում: Գլխավոր նպատակն է ծանոթացնել խոշոր ամերիկյան կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային մթնոլորտին: Նա ԱՄՆ-ում կլինի մինչև հունիսի 14-ը: Նա նաև պաշտոնական բանակցություններ կունենա Վաշինգտոնում ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ դեռևս 1990-ականներից: 2008-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայման կդառնան դաշինքի անդամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |