2011թ. սկսած Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառելու եվրոպական գներով17 սեպտեմբերի 2008 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Օրերս «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ընկերության ղեկավարության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «ՀայՌուսգազպրոմ» ՓԲԸ ղեկավարության նախագահ Կարեն Կարապետյանի գործնական հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանին գազ մատակարարելու վերաբերյալ նոր պայմանագրի կնքումը: Պայմանագիրը նախատեսում է գնի աստիճանական աճ 2009 եւ 2010 թվականներին, հաղորդում է «Գազպրոմի» մամլո ծառայությունը: Այդպիսով, 2011 թվականին Հայաստանի համար կսկսի գործել գազի նոր գինը, ինչպես դա կիրառվում է եվրոպական երկրների դեպքում: Գների բարձրացումը կապված է նրա հետ, որ «Գազպրոմը», լինելով «ՀայՌուսգազպրոմի» հիմնական բաժնետերը, ոչ միայն Հայաստանին վաճառում է գազ, այլեւ մասնակցում է նրա փոխադրմանը եւ իրացմանը հանրապետության տարածքում:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |