Փաշինյան. Պուտինի հետ քննարկել ենք ՀՀ ռուսական զենքի մատակարարումը![]() 7 հունիսի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Պետերբուրգում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է զենքի մատակարարմանն առնչվող հարցեր: «Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում և, անշուշտ, ունենք որոշակի պայմանավորվածություններ: Կարծում եմ, մեր հարաբերություններն այդ բնագավառում զարգանում են ըստ ծրագրվածի»,-ասել է Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք հանդիպման ժամանակ Երևանին նոր «Իսկանդերներ» մատակարարելու հարցը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը բավականաչափ «Իսկանդեր» ունի: «Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք: Սակայն, մենք հուսով ենք, որ ևս մի բան կստանանք: Ոչ փոքր»,-ասել է վարչապետը: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |