ՀՀ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասյեին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադրության վերջին զարգացումները:
 Ուշագրավ
---