Ֆրանսիայի նախկին վարչապետը ՀՀ-ում է՝ մասնակցելու Մտքերի գագաթնաժողովին

Ֆրանսիայի նախկին վարչապետը ՀՀ-ում է՝ մասնակցելու Մտքերի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:

Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
---