Մակունց․ Զեյնալյանի աշխատանքի մասով մտահոգություններ կային

Մակունց․ Զեյնալյանի աշխատանքի մասով մտահոգություններ կային

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանի գործունեության որոշ ուղղությունների մասով մտահոգություններ կային։

«Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված», - ասել է Մակունցը։

Նա նշել է, որ այդուհանդերձ Զեյնալյանին հրաժարական տալու կոչ չեն արել։

Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պատճառները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---