Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար![]() 8 հունիսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, այս մասին հայտնել է Asbarez-ը։ Նշվում է, որ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ պաշտոնիից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նրա նշանակման մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ դարձել է 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |