Վարչապետը՝ ադրբեջանցի լրագրողին. Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածք, որտեղ ապուպապերդ են ծնվել 8 հունիսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հաճախ են օգտագործում «օկուպացված տարածքներ» տերմինը՝ ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածք, որտեղ ապրել ես: Այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել ադրբեջանցի լրագրողի հարցին: «Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածք, որտեղ այդ մարդկանց պապերը ծնվել են, նրանց ապուպապերն են ծնվել»,-ասել է վարչապետը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Ադրբեջանցի լրագրողը նաև հետևյալ հարցն է տվել. «Մի կողմից խոսում եք բանակցությունների կարգավորման խաղաղ ընթացքի մասին, մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունից հետո տեղեկություն ենք ստանում ադրբեջանցի զինվորի՝ հայ դիպուկահարի կողմից սպանվելու մասին»:Նա նաև հետաքրքրվել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չմեկնեց Բաքու այն դեպքում, երբ անգամ իրենց նախարարը ուղիղ եթերում հայտարարել էր, որ վերջինիս համար անվտանգություն կապահովվի: Խոսելով Մխիթարյանի Բաքու չմեկնելու մասին՝ Փաշինյանն ասել է.«Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել, ես համացանցում տեսել եմ այլ տեսանյութ՝ ինչպես են ադրբեջանցի ոստիկանները փորձում ձերբակալել երկրպագուներին, որոնք Մխիթարյանի շապիկն էին ընդամենը կրում: Պատկերացրեք, ինչպիսի ուշադրության կենտրոնում են ընդամենը երկրպագուները, որոնք կրում են Մխիթարյանի անունով շապիկ: Կան դեպքեր և դրանք պատահական դեպքեր չեն, երբ օրինակ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու՝ գործով, սակայն թույլտվություն չստացավ: Վերջերս էլ դեպք եղավ, որ ռուսական լրատվամիջոցը Արցախ այցելելու համար ձեր երկրի կողմից սեւ ցուցակում հայտնվեց: Երբ լրագրողը այցելում է Ադրբեջան, այնուհետ Հայաստան, մեր երկրում նման խնդիր չկա օրինակ, մենք այդ մարդկանց թշնամի չենք հռչակում»: Խոսելով շփման գծում ադրբեջանցի զոհի մասին՝ վարչապետն ասել է. «Հիմա ձեր նշած զոհի մասին: Իրականում ադրբեջանական կողմը հայտնել է սպայի, մայորի մահվան մասին: Մենք ստուգել ենք, այդ ստուգման արդյունքն ու տեղեկատվությունն անգամ ուղարկել ենք Մինսկի խմբի համնախագահներին, այդ օրը հայկական կողմից գոնե մեկ կրակոց չի եղել, մենք նույնիսկ հատուկ ստուգել ենք այդ օրը ծառայության եղած բոլոր զինվորների զենքերը, կրակոց չի եղել: ԼՂ իշխանություններն այս ամենը հաստատել են, որ կրակոց չի եղել: Չնայած սրան, հաջորդ օրը ԼՂՀ բանակի ծառայողներից մեկը սպանվել էր ադրբեջանցի դիպուկահարի կողմից: Կա տեսանյութ, որ ադրբեջանական կողմը վարժանքներ էլ էր իրականացնում հակամարտ զորքերի շփման գծում եւ կրակում: Ճշմարտությունն այս է: Դուշանբեի հայտարարություններից հետո, ցավոք, առաջին զոհերն արդեն կան, ես հուսով եմ գոնե խաղաղության պահպանումը հետագայում հնարավոր կլինի կամ լարվածության թուլացումը: Իրականում թե ով ում կողմն առաջինը կրակեց քննարկելու փոխարեն պետք է հրադադարի խախտման հաճախականության եւ հենց խախտումների ուսումնասիրություններ արվեն, որպեսզի նման վեճեր չլինեն: Անհրաժեշտ է ստեղծել հետաքննության շատ հստակ մեխանիզմներ, որպեսզի նորմալ քննության առնվեն բոլոր կրակոցներն ու արդյունքում գրանցված զոհերը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |