ՌԴ-ում հատուկջոկատայինի սպանության գործով 7 հայ է կալանավորվել, 1-ը՝ ձերբակալվել 8 հունիսի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Կրասնոգորսկի քաղաքային դատարանը կալանավորել է շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանին, որը 7-րդ անձն է, որն անցնում է զանգվածային ծեծկռտուքի գործով, որի ժամանակ սպանվել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը: Դատարանի որոշմամբ Եղիազարյանը կալանավորվել է մինչև օգոստոսի 2-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդպիսով, կալանավորվել են ծեծկռտուքի մասնակից ձերբակալված հետևյալ անձինք՝ սպանության մեջ մեղադրվող, գործազուրկ ՌԴ քաղաքացի Սերգեյ Խոջանյանը, ՌԴ քաղաքացիներ Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը և Սուրեն Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ 2 քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանն ու Սահակ Սահակյանը, որոնք մեղադրվում են խուլիգանության մեջ: Նրանք արդեն խոստովանել են իրենց մեղքը: Ավելի ուշ Քննչական կոմիտեն ձերբակալել է ծեծկռտուքի 8-րդ մասնակցին: Նրա հետ անցկացվում են քննչական միջոցառումներ և առաջիկայում որոշում կկայացվի նրա խափանման միջոցի մասին: ՔԿ-ն հայտնաբերել է ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին: Մի քանի անձի հետախուզում է հայտարարվել: «ՌԴ քննիչները գործակցում են ՀՀ իրավասու մարմինների հետ, որոնք հաստատել են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Քննությունը կասկած չունի, որ մասնակցներից ոչ մեկը չի խուսափի քրեական պատասխանատվությունից»,-ասել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նա միջամտել է «Բիրհաուս» բարի մոտ ծեծկռտուքին, որտեղ 10 հոգի 2-ին էին ծեծում: Նախկին հատուկջոկատայինը հանել է տրավմատիկ հրացանն ու նախազգուշական կրակոց արձակել օդ՝ ուշադրությունն իր վրա շեղելու համար:Դրանից հետո Բելյանկինին տապալել են գետին և սկսել են ծեծել, պատմել է նրա հայրը: Նախկին մարտիկին հաջողվել է դուրս պրծնել և ևս մի քանի անգամ կրակել, որից հետո հարձակվողներից մեկը դանակահարել է նրան: Հարձակվողները փախել են, «Շտապ օգնությունը» պատահարի վայր է հասել, երբ Բելյանկինն արդեն մահացել էր: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել սպանության և առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու հոդվածով: Բելյանկինի սպանության գործը հետաքննում է ՔԿ կենտրոնական աշխատակազմը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |