Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել բողոքի ցույցին10 հունիսի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգում հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի՝ մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենսնդրության մեջ ակնկալվող փփոխությունների պատճառով: Չինական պետական ԶԼՄ-ները մեղքը բարդել են «արտաքին ուժերի» վրա, որոնք փորձում են «վնասել Չինաստանին»: Հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի ցույցերն ամենազանգվածայինն էին 1997-ից ի վեր, երբ Բրիտանիան վերադարձրեց քաղաքը Չինաստանին: Կազմակերպիչները մասնակիցների քանակը գնահատել են մոտ 1 մլն, իսկ ոստիկանությունը՝ 240,000, հայտնում է BBC-ին: Բողոքի համար առիթ է հանդիսացել օրենսդրության սպասվող փոփոխությունը, որով կանոնակարգվում է հանցագործության մեջ մեղադրվող մարդկանց արտահանձնումն այլ երկրների իշխանություննրին: Եթե փոխոփությունն ընդունվի, քաղաքի բնակիչներին կկարողանան արտահանձնել նույնիսկ այն երկրներ, որոնց հետ Հոնկոնգը նման պայմանագիր չունի, այդ թվում՝ Թայվան, Մակաո և մայրցամաքային Չինաստան: Փոփոխության ընդդիմադիրները կարծում են, որ այն Հոնկոնգի ինքնավարության մի մասը կխլի և մտավախություն ունեն, որ չինական դատական համակարգում արտահանձնվողների իրավունքները պաշտպանված չեն լինի: Ըստ գործող օրենսդրության կասկածյալներին Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան չեն արտահանձնում: Հոնկոնգի խորհրդարանը կքննարկի փոփոխությունները հունիսի 12-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |