Բերնար Ֆասիե. ԵԱՀԿ ՄԽ ավանդն այն է, որ նա թույլ չտվեց, որ հակամարտությունը Ղարաբաղում ռազմական փուլ մտնի17 սեպտեմբերի 2008 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Իրադարձությունները Հարավային Օսեթիայում ապացուցեցին, որ հակամարատությունները չեն կարող ռազմական լուծում ունենալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսեքերով, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտուժեն երկու կողմերը: «Ես արդեն 3,5 տարի է չեմ դադարում կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ Մինսկի խմբի ավանդն այն է, որ նա թույլ չտվեց, որ հակամարտությունը Ղարաբաղում ռազմական փուլ մտնի: Պատերազմը ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում»,-նշել է դիվանագետը: Նա նաեւ ընդգծել է, որ «հնգօրյա պատերազմի» արդյունքում տուժել են եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը: «Իսկ չէ որ պատերազմն ընդամենը հինգ օր տեւեց: Հայաստանը զգալի նյութական կորուստներ ունեցավ, ընդհատվեց բեռների ներկրումը: Ադրբեջանը եւս զգալի կորուստներ ունեցավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կանգնեցման պատճառով եւ ստիպված էր նավթն առաքել Բաքու-Նովոռոսիյսկ ուղիով: Եվ այս ամենն անպատասխանատու որոշումների պատճառով: Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման հետեւանքներն ավելի մասշտաբային կլինեն: Սակայն ես կարծում եմ, որ չկա չարիք առանց բարիքի, եւ Հարավային Կովկասի երկրները վերջնականապես հասկացան, որ ոչ մի պատերազմ լուծում չէ առկա հակամարտությունների համար»,-ասել է Բ.Ֆասիեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |