Զեյնալյան. Հրաժարական տվեցի՝ տեղեկատվական հոսքերը գնահատելով![]() 10 հունիսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը օրերս հայտարարել էր հրաժարականի մասին, լրագրողների հետ ճեպազրույցում չի նշել՝ ինչ պատճառով է հրաժարական տվել: «Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է դա նշանակում՝ նա ասել է, որ այլ հարցերի չի պատասխանի՝ շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելու: Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պատճառները։ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանի գործունեության որոշ ուղղությունների մասով մտահոգություններ կային։ Զեյնալյանը նշանակվել էր պաշտոնին 2018-ին հեղափոխությունից հետո և վերանշանակվել արտահերթ ընտրություններից հետո։Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |