ՌԴ 3 թերթ նույն գլխագրերով է թողարկվել՝ ի աջակցություն լրագրող Գոլունովի![]() 10 հունիսի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ», «Վեդոմոստի» և ՌԲԿ թերթերը հունիսի 10-ին պատմության մեջ առաջին անգամ միանման գլխագրերով են թողարկվել՝ ի աջակցություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի: Արդեն առավոտյան այդ թերթերը հնարավոր չէր գնել մոսկովոյան կրպակներում, հայտնում է «Սնոբը»: «Ես (Մենք) Իվան Գոլունովն եմ» շապիկով թերթերը վաճառելու մասին հայտրարություն էր տարածվել Avito-ում՝ 3 պարբերականի համար վաճառողը 15,000 ռուբլի է ուզում: Հետաքննիչ լրագրող Իվան Գոլունովը, որը հայտնի է Մոսկվայի քաղաքապետարանում կոռուպցիայի մասին նյութերով, ձերբակալվել է՝ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափի թմրանյութ իրացնելու մտադրության մեջ: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա մոտից առգրավվել է 4 գ մեթիլէֆեդրոն և 5 գ կոկաին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ թմրանյութերի հետքեր Գոլունովի ձեռքերին չեն եղել: Գոլունովը կարծում է, որ թմրանյութը կարող էին իր իրերի մեջ դնել թաղման բյուրոյի մասին հետաքննության պատճառով: «Մեդուզայի» խմբագրությունը վստահ է, որ Գլունովն անմեղ է: Մոսկվայում ամեն օր պիկետներ են կազմակերպվում՝ մասնակցում է 1 անձ, որին հետո փոխարինում է մեկ ուրիշը: Հունիսի 12-ին ՌԴ-ում երթ են մտադիր անցկացնել Գոլունովի ազատության համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |