Բարսելոնայի իշխանությունները 137 տարի անց Սագրադա Ֆամիլիայի շինթույլտվություն են տվել10 հունիսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայի իշխանությունները հիմնարկեքից 137 տարի անց հայտնի Սագրադա Ֆամիլիայի շինարարության թույլտվություն են տվել: Հունիսի սկզբին տաճարի աշխատակազմը արտոնագիր է ստացել, որի համաձայն թույլատրվում է շինարարական աշխատանքներ իրականացնել մինչև 2026 թվականը: Գաուդիի հեղիանակած եկեղեցու շինարարությունը շարունակվելու է նրա նկարների պատճենների և գիպսե մանրակերտի հիման վրա, գրում է Bird in Flight-ը BBC-ի վրա հղումով: Ամեն տարի մոտ 4,5 մլն մարդ է այցելում Սագրադա Ֆամիլիա և ևս 20 մլն անցնում է շրջակայքով՝ հիանալով դրա տեսքով: Բարսելոնայի քաղաքապետի խորհրդական Ջանեթ Սանցը նշել է, որ այդ համաձայնագիրը վերջ կդնի «քաղաքում ստեղծված պատմական անոմալիային»: 2018-ի հոկտեմբերին Բարսելոնայի քաղաքապետարանը և Սագրադա Ֆամիլիայի վարչակազմը պայմանավորվել են 36 մլն եվրո տուգանք վճարելու մասին, քանի որ 137 տարի շարունակ շինարարությունն իրականացվել է առանց քաղաքային իշխանությունների թույլտվության: Գումարը կվճարվի 10 տարվա ընթացքում: Ստացված միջոցները կուղղվեն եկեղեցու շրջապատի բարեկարգմանը: Սագրադա Ֆամիլիան ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գաուդին մահացել է 1926-ին՝ նա հասցրեց ավարտել միայն ճակատային մասն ու զանգակատներից մեկը: Եկեղեցու շինարարությունը դադարեցվել է պատերազմի տարիներին՝ Քաղաքացիական և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |