Աշոտ Հովակիմյանը՝ Սլովենիայում ՀՀ դեսպան

Աշոտ Հովակիմյանը՝ Սլովենիայում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աշոտ Հովակիմյանը նաև Չեխիայում Հայաստանի դեսպանն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---