ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավարին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները18 սեպտեմբերի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հյուսիս Ատլանտյան Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելոյին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նախարար Նալբանդյանը կարեւորեց ՀՀ-ՆԱՏՕ կապերի ամրապնդումը խորհրդարանական շփումների ձեւաչափով եւ այդ համատեքստում վստահություն հայտնեց, որ Ժոզե Լելոյի գլխավորած պատվիրակության այցը կնպաստի ՀՀ Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-յի Խորհրդարանական վեհաժողովի միջեւ համագործակցության զարգացմանը:Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչի վկայությունն է հայկական կողմի մասնակցությունը մի շարք ծրագրերի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված հարցեր: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայկական կողմի տեսակետները Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |