Նյու Յորքի կենտրոնում ուղղաթիռը բախվել է երկնաքերին11 հունիսի 2019 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ուղղաթիռը բախվել է երկնաքերին: Այդ մասին հայտնում է քաղաքի հրշեջ դեպարտամենտը Twitter-ի իր էջում: Մեկ մարդ զոհվել է, հայտնում են իրավապահ մարմինները: Դա տեղի է ունեցել Մանհեթենի 7-րդ փողոցում: Ոստիկանությունը պարզում է, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկնաքերի տանիքին: Առաջացած հրդեհը փրկարարները մարել են, գրում է «Վեդոմոստին»: Ուղղաթիռում մեկ մարդ է եղել: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ միջադեպը կապ չունի ահաբեկչության հետ: Ըստ նախնական տեղեկատվության, ուղղաթիռը պարտադրված վայրէջք է կատարել առաջացած խնդիրների պատճառով: ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունում հայտարարել են, որ տեղեկություններ են հավաքում միջադեպի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է պատահարի մասին, հայտնել է Սպիտակ տունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |