Կովկասի ամենամեծ՝ Tbilisi Open Air երաժշտական փառատոնը 10 տարեկան է11 հունիսի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ երաժշտական Tbilisi Open Air փառատոնը 2019 թվականին նշում է 10-ամյակը: Այս տարի փառատոնը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Lisi Wonderland համերգասրահում հունիսի 21-23-ը: Փառատոնին կմասնակցեն միջազգային հայտնի այնպիսի խմբեր, ինչպիսիք են Franz Ferdinand-ը, Mogwai-ն, UNKLE-ը, Rhye-ը, The Subways-ը և այլն: Փառատոնի կազմակերպիչները չորս տարբեր բեմ են նախապատրաստել երաժիշտների համար՝ Main Stage, EYESTAGE, Garden Stage և Singer Stage: 10 տարում Tbilisi Open Air փառատոնը ընդգրկել է ավելի քան հազար արտիստի: Նախորդ տարիներին կայացած փառատոններում ելույթ են ունեցել Deep Purple-ը, Placebo-ն, Archive-ը, Anathema-ն, Tricky-ն և այլ հայտնի խմբեր ու անհատ երաժիշտներ: Փառատոնի մասնակցության համար հասանելի են առցանց տոմսեր: Փառատոնի երեք օրվա մուտքի տոմսն արժե 180 լարի կամ մոտ $55, մեկ օրվա մուտքինը՝ 75 լարի կամ մոտ $23, իսկ երեկոյան մուտքի տոմսը՝ 35 լարի կամ $11: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |