ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ 2 կին է ընդգրկվել

ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ 2 կին է ընդգրկվել

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ խաղաղապահների նոր զորախմբում առաջին անգամ 2 կին զինվոր է ընդգրկվել: Այս հանգամանքը երկուստեք կարևորել են Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտան և Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը:

Հունիսի 10-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթել նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտան շատ բարձր է գնահատել հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---